ՀՀ գլխավոր հարկադիր կատարողի ժամանակավոր պաշտոնակատար, արդարադատության գնդապետ Դավիթ Բեգինյանն աշխատանքից ազատվելու դիմում է գրել։ Ինչպես հայտնում են Հարկադիր կատարումն ապահովող ծառայությունից, Բեգինյանը դիմումը գրել է այսօր։ VERELQ-ը հիշեցնում է, որ Դավիթ Բեգինյանը նշանակվել էր գլխավոր հարկադիր կատարողի ժամանակավոր պաշտոնակատար 2019 թվականի հուլիսին: