Հայաստանում ռուսական Մի-24-ի անձնակազմի մահվան վայրում հուշատախտակ են տեղադրել
Հայաստանում ռուսական Մի-24 ուղղաթիռի անձնակազմի մահվան վայրում այսօր՝ դեկտեմբերի 9-ին, տեղադրվել է հուշատախտակ:
Միջոցառումը նվիրված էր Հայրենիքի հերոսների օրվան, որը Ռուսաստանում նշվում է դեկտեմբերի 9-ին: Իսկ ժամանակավոր հուշատախտակի պաշտոնական բացումը եւ Ռուսաստանի եւ Հայաստանի պետական դրոշների բարձրացումը տեղի կունենա դեկտեմբերի 12-ին ՝ ՌԴ Սահմանադրության օրը:
Մոտ ժամանակներս ռուս օդաչուների մահվան վայրում նախատեսվում է հուշարձան կառուցել։ Նախագծով զբաղվում է "Միր" միջգերատեսչական հումանիտար հիմնադրամը։
Նոյեմբերի 9-ին ադրբեջանական զինուժի կողմից խոցվել է ռուսական Մի-24 ուղղաթիռը Հայաստանի տարածքում, ինչի հետևանքով զոհվել է անձնակազմի երկու անդամ, իսկ երրորդը վիրավորվել է: Միջադեպը տեղի է ունեցել Հայաստանի ռուսական ռազմակայանի ավտոշարասյունն ադրբեջանական սահմանից ոչ հեռու գտնվող Երասխ հայկական բնակավայրի մերձակա օդային տարածքում ուղղաթիռով ուղեկցելու ժամանակ: