18.07.2026
Երևանյան փողոցները փակ են. քաղաքացիները պահանջում են Փաշինյանի հրաժարականը (FOTO)
08.12.2020
Երևանյան փողոցները փակ են. քաղաքացիները պահանջում են Փաշինյանի հրաժարականը (FOTO)

Ինչպես և զգուշացրել էր ընդդիմությունը՝ ժամը 12:00-ից սկսած մայրաքաղաք Երևանի տարբեր հատվածներում իրականացվում են անհնազանդության ակցիաներ: Այս րոպեներին մասնավորապես փակ են Երևանի կենտրոնական փողոցները՝ Բաղրամյանը, Սարյանը, Աբովյան փողոցը, Ամիրյան-Զաքյան խաչմերուկը, Ամիրյան-Կողբացի խաչմերուկը, փակ է Կիևյան կամուրջը, Հալաբյան փողոցը, փակ է Էրեբունի-Արցախ փողոցների խաչմերուկը, Մյասնիկյան պողոտան, Երևան մտնող հատվածները և այլն: Խցանումներում հայտնվող ավտոմեքենաների վարորդները ազդանշաններով միանում են "Նիկոլ դավաճան", "Նիկոլ հեռացի" վանկարկումներին: Քաղաքացիների մի մեծ խումբ շարժվում է դեպի Հանրապետության հրապարակ: Որոշ փողոցներում քաղաքացիները ակցիան իրականացնում են բեռնատար մեքենաների գործադրմամբ: Ակցիաները շարունակվելու են մինչև ժամը 17:00-ն: VERELQ-ը հիշեցնում է, որ ընդդիմությունը պահանջում է Նիկոլ Փաշինյանի հրաժարականը: Քիչ առաջ նույն պահանջով ուղերձ հղեց նաև Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց կաթողիկոսը: