Ուրբաթ՝ ապրիլի 17-ին` ժամը 15։00 ԱՄՆ քաղաքացիների համար կկազմակերպվի տարհանման չարտերային չվերթ «Զվարթնոց» օդանավակայանից դեպի Դոհա (Քաթար)։ Այս մասին ասված է ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատան Facebook-ի էջում տեղադրված հայտարարության մեջ։ Նշվում է, որ սա Հայաստանից տարհանման նպատակով կազմակեպվող միակ չվերթն է: «Դոհայից ճանապարհը շարունակելու հարցերն ուղևորները պետք է անձամբ հոգան։ Ինքնաթիռը Դոհայում վայրէջք կկատարի տեղի ժամանակով ժամը 22:50»,- հայտնում են դեսպանատնից: