23.11.2024
Նախկինները, զուգահեռ օդանավի դռան ու Արցախի հիմնախնդրի միջև. Փաշինյանի ուղերձի թեզերը
prev Նախորդ նորություն

Երկրում տոտալ անիշխանություն է. տկար «իշխանությունը» պետք է շտապ հեռանա. Սարգսյան

Երկրում տոտալ անիշխանություն է: Անիշխան, տկար, տապալված և պարտված «իշխանությունը» պետք է շտապ հեռանա: Այս մասին Facebook-ի իր էջում գրել է քաղաքագետ Սուրեն Սարգսյանը:


Նրա խոսքով, դեռևս լուրջ մարտահրավերների առաջ ենք կանգնած.

«1. Թուրքական բանակը դեռ Իգդիրում է` աչքը Սյունիքի վրա է:
2. Ադրբեջանցիները առանց որևէ խնդրի մտնում են Հայաստանի մարզեր, Ստեփանակերտ:
3. Պետական համակարգը պարալիզացված է:

4. Արտաքին քաղաքականությունն ու դիվանագիտությունը տոտալ տապալված են:
5. Բանակը պետք վերականգնվի հասցված ֆիզիկական և բարոյահոգեբանական հարվածից:
6. Տնտեսություն գոյություն չունի:

7. Կորոնավիրուսն ավելի շատ իշխանություն ունի Հայաստանում, քան «իշխանությունը»:
8. Պետական կառավարում գոյություն չունի:
9. Առկա է հանրային դեպրեսիա` արտագաղթի աննախադեպ հեռանկարով:

Երկրում տոտալ անիշխանություն է: Անիշխան, տկար, տապալված և պարտված «իշխանությունը» պետք է շտապ հեռանա»,- գրել է նա: