Զորակոչը հետաձգելու անհրաժեշտություն այս պահին չկա: Այս մասին ասուլիսում հայտարարեց ՀՀ զինված ուժերի ռազմաբժշկական վարչության պետ Սահակ Օհանյանը: Նրա խոսքով, զորակոչը կանցկացվի ըստ ժամանակացույցի: Միևնույն ժամանակ նա չբացառեց, որ անհրաժեշտության դեպքում այն կարող է երկարաձգվել: «Զինկոմիսարիատները պատրաստ են, բոլորին անհատական պաշտպանության միջոցներ են հատկացվել: Ախտահանման աշխատանքներ կիրականացվեն օրվա ընթացքում մի քանի անգամ», - ասաց Օհանյանը: VERELQ-ը հիշեցնում է, որ Հայաստանում մարտի 16-ին հայտարարված արտակարգ դրության ժամկետը երկարաձգվեց ևս 30 օրով՝ մինչև մայիսի 14-ը ժամը 17:00-ն ներառյալ: Նման որոշում կայացրեց կառավարությունն ապրիլի 13-ի արտահերթ նիստում: