Վրաստանում հայտնաբերվել է նոր տեսակի կորոնավիրուսով վարակվելու չորրորդ դեպքը: Այս մասին լրագրողների հետ ճեպազրույցում հայտնել է Վրաստանի առողջապահության նախարարության հիվանդությունների վերահսկման ազգային կենտրոնի ղեկավար Ամիրան Գամքրելիձեն: Խոսքը 44-ամյա Վրաստանի քաղաքացու մասին է, ով վերադարձել է Իտալիայից: «Նա կիրակի է ժամանել և գրեթե առանց որևէ նշանների: Ավելի ուշ նա ջերմել է և անձամբ դիմել ինֆեկցիոն հիվանդանոց»,- հայտնել է պաշտոնյան: Մինչ այս Վրաստանում կորոնավիրուսը ախտորոշվել էր երեք քաղաքացու մոտ՝ Իրան այցելած երկու տղամարդու, ինչպես նաև մի երիտասարդ կնոջ, ով վերադարձել էր Իտալիայից: