23.11.2024
Փաշինյանի առավոտյան ելույթը խղճահարություն է առաջացնում. Քոչարյանի գրասենյակ
prev Նախորդ նորություն

Նիկոլ Փաշինյանը պետք է հեռանա կամավոր, թե չէ կհեռանա զոռով. Վազգեն Մանուկյան

Այսօր կարևոր հարց է Հայաստանի մթնոլորտի առողջացումը: Հայաստանում աշխատում են արտաքին ազդեցություն ունեցող ուժեր, որոնք դիտավորյալ պառակտում են մեր ժողովրդին: Այս մասին Ազատության հրապարակում ընթացող հանրահավաքում հայտարարեց ընդդիմության՝ «Հայրենիքի փրկության շարժման» վարչապետի թեկնածու Վազգեն Մանուկյանը:


Նա նշեց, որ այդ արտաքին ուժերը 2,5 տարի լուծում էին իրենց գեոպոլիտիկ հարցերը՝ մեզ օգտագործելով որպես խաղալիք:


"Պետք է մաքրել այդ դաշտը",-ասաց նա:


Վազգեն Մանուկյանը վստահությամբ նշեց, որ որքան մեր առջև մեծ խնդիրներ դնենք, այնքան ավելի միասնական կլինենք.


«Ամեն մի պարտությունից սկսվում է մեր հաջորդ հաղթանակը: Մենք կարճ ժամանակում պետք է նորից ոտքի կանգնենք, նորից ինքնավստահություն ձեռք բերենք, գնանք առաջ: Պարտությունից հետո պետք է ունենանք հաղթանակներ ու նորից մտնենք հաղթանակած ժողովուրդների շրքը: Խոչնդոտներ շատ կան, բայց հիմա գլխավոր խոչնդոտներից մեկը Նիկոլ Փաշինյանն է, որը պետք է հեռանա կամավոր, թե չէ կհեռանա զոռով»:


Խոսելով առաջիկա անելիքների մասին, Մանուկյանը նշեց, որ այժմ ձեւավորվելու է ժամանակավոր կառավարություն, որը մի քանի խնդիր ունի լուծելու.


«Առաջինը եռակողմ համաձայնագիրն է. մենք երբեք չենք հաշտվի այդ փաստաթղթի հետ, բայց այդ փաստաթուղթը աշխատում է դե ֆակտո եւ չենք կարող հրաժարվել դրանից: Դա կնշանակի պատերազմ Ադրբեջանի եւ Թուրքիայի հետ, նաև կնշանակի խռովություն ռուսական խաղաղապահ զորքերի հետ: Եվ հիմա «շնորհիվ» Նիկոլի ոչ մի լծակ չունենք, մենք նույնիսկ Սոթքը չենք կարողանում պահել: Բայց այդ պայմանագիրը կազմված է բավականին փնթի, շատ բացթողումներով: Այնտեղ տասնյակ էջեր պետք է լինեին, թե ինչպես է մեկնաբանվելու, և նոր կառավարությունը պետք է կարողանա բանակցությունների միջոցով ամեն մի անորոշությունը դարձնի հօգուտ Հայաստանի»,-ասաց Վազգեն Մանուկյանը:


Երկրորդ կարևոր խնդիրը, ըստ նրա, անվտանգությունն է. պետք է նորից վերականգնենք մեր բանակը, մեր մարտունակությունը, դառնանք ժամանակակից բանակ:


"Անվտանգության հարցի մեջ մտնում է նաև մեր հատուկ հարաբերությունները Ռուսաստանի հետ: Այս տարածաշրջանում եթե կապված չես Ռուսաստանի հետ, ուրեմն մնում է Թուրքիան: Ռուսաստանի հետ մենք ունենք բազմաթիվ ընդհանուր շահեր, Թուրքիայի հետ չունենք ոչ մի ընդհանուր շահ: Բոլոր այն մարդիկ, որոնք հիմա ասում են՝ գնանք թուրքերի հետ խոսենք, Ռուսաստանի հետ չխոսենք, նրանք ուզած, թե չուզած, կամա թե ակամա, ծառայում են թշնամու շահերին: Բացի Ռուսաստանից մենք ունենք այլ դաշնակիցներ ևս, պետք է վերականգնենք մեր դաշնակցային հարաբերություններն ու վստահությունը: Թուրքիայի դեմ մեծ ուժ է հավաքվել, աշխարհը չի ներելու Թուրքիային իր լկտիությունները: Եթե ստեղծվում է դաշինք Թուրքիայի դեմ, մենք այդ դաշինքի մեջ ենք»,- ասաց նա:


Բացի դա, Վազգեն Մանուկյանն ընդգծեց Մինսկի խմբի ձեւաչափի վերականգնման կարևորությունը, որպեսզի Հայաստանը կրկին մտնի  բանակցային գործընթաի մեջ. "Դա շատ կարևոր է",- ասաց նա: