4.04.2026
Ռուս խաղաղապահներն օգնել են վերադարձնել Ղարաբաղի անհետացած երկու բնակիչներին
prev Նախորդ նորություն

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը Հայաստանին և Ադրբեջանին կոչ է արել վերսկսել բանակցությունները

Միավորված ազգերի կազմակերպության գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշը Հայաստանին և Ադրբեջանին կոչ է արել ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության հովանու ներքո վերսկսել Լեռնային Ղարաբաղի հարցով բանակցությունները: Այս մասին ասված է ՄԱԿ-ի պաշտոնական կայքում տարածված հայտարարությունում:


«Գլխավոր քարտուղարն ի գիտություն է ընդունում ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրների ներկայացուցիչների դեկտեմբերի 3-ի համատեղ հայտարարությունը Լեռնային Ղարաբաղի իրավիճակի վերաբերյալ: Նա ողջունում է հրադադարի ռեժիմի շարունակական պահպանումը` Ադրբեջանի Հանրապետության նախագահի, Հայաստանի Հանրապետության վարչապետի և Ռուսաստանի Դաշնության նախագահի նոյեմբերի 9-ի համատեղ հայտարարության համաձայն և կոչ է անում բոլոր նրանց, ում դա վերաբերում է, շարունակել իրենց հանձնառությունների կատարումը, հատկապես այն դրույթներով, որոնք վերաբերում են միջազգային մարդասիրական իրավունքին և մարդու իրավունքներին:


Գլխավոր քարտուղարն ընդգծում է, որ Միավորված ազգերի կազմակերպությունը պատրաստ է արձագանքել հակամարտության բոլոր շրջաններում հումանիտար պահանջմունքներին և անհրաժեշտության դեպքում ընդլայնել Հայաստանին և Ադրբեջանին հասցեագրվող ընթացիկ օգնությունը: Նա կոչ է անում բոլոր համապատասխան կողմերին լիարժեք համագործակցել Միավորված ազգերի կազմակերպության կառույցների հետ՝ ապահովելու նրանց անարգել հասանելիությունը։


Գլխավոր քարտուղարը կոչ է անում Հայաստանին և Ադրբեջանին վերսկսել բանակցությունները ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հովանու ներքո՝ կայուն խաղաղ կարգավորման հասնելու համար: Նա կոչ է անում Հայաստանի և Ադրբեջանի կառավարություններին և ժողովուրդներին կանգնել երկխոսության ուղու վրա՝ նպաստելու տարածաշրջանային խաղաղությանը, կայունությանն ու բարգավաճմանը»,- նշված է հայտարարությունում:

ՌԴ-ն լրացուցիչ գումար կհատկացնի Կարմիր խաչին Ղարաբաղում գործունեության համար
Հաջորդ նորություն next
 Արաղչին՝ Թրամփին․ Քարե դարում Մերձավոր Արևելքում նավթի կամ գազի արտադրություն չկար
03.04.2026
Արաղչին՝ Թրամփին․ Քարե դարում Մերձավոր Արևելքում նավթի կամ գազի արտադրություն չկար