16.04.2025
Ռուսաստանը չի փոխել Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի հարցով իր դիրքորոշումը. Պեսկով
prev Նախորդ նորություն

Ռուս խաղաղապահներն օգնել են վերադարձնել Ղարաբաղի անհետացած երկու բնակիչներին

Ռուս զինծառայողները կազմակերպել են հեռախոսային «թեժ գծի» (+374 47 94 61 94) և առաջին օրերից հարյուրավոր զանգեր են ստացվել անհայտ կորածների հարազատներից և մտերիմներից: Այս մասին հայտնում է Ռուսաստանի խաղաղապահ զորախմբի մամուլի ծառայությունը։


Նոյեմբերի 30-ին «թեժ գծի» հեռախոսահամարին տեղեկություն է ստացվել Ասկերանի (Խոջալուի) Խրամորթ գյուղի երկու բնակիչների՝ Համբարցումյան Ադմենիկի և Խաչատրյան Ռամիդի անհետացման մասին:


Ռուսական կողմի խնդրանքով Ադրբեջանի ներկայացուցիչները հայտնել են, որ Համբարցումյան Ադեմնիկ և Խաչատրյան Ռամիդը ձերբակալվել են ադրբեջանական ԶՈՒ կողմից վերահսկվող տարածքում և տեղափոխվել Բաքու։


Ռուսական զորակազմի հրամանատարը բանակցություններ է վարել ադրբեջանական կողմի հետ, որոնց ընթացքում հաջողվել է հասնել այդ քաղաքացիների ազատ արձակմանը։ Այսօր նրանք Ռուսաստանի օդատիեզերական ուժերի ինքնաթիռով տեղափոխվել են Երեւան եւ հանձնվել Հայաստանի սահմանապահ ծառայությանը:

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը Հայաստանին և Ադրբեջանին կոչ է արել վերսկսել բանակցությունները
Հաջորդ նորություն next
 Լուսանկարը՝ tert.am
16.04.2025
Վրաստանի նախագահը պաշտոնական այցով կժամանի Հայաստան