23.11.2024
Ձայները կեղծեցին ու կեղծիքով ապահովեցին փակ նիստի քննարկումը. Մարուքյանը՝ «Իմ քայլին»
prev Նախորդ նորություն

Իշխան Սաղաթելյանն ազդարարեց անհնազանդության ակցիաների մեկնարկը

Ընդդիմության ներկայացված վերջնաժամկետը սպառվեց, ժամը 12:00-ին Նիկոլ Փաշինյանը հրաժարական չներկայացրեց: Ինչը, թերևս, սպասելի էր ընդդիմադիրների համար:


Տեսաուղերձում «Հայրենիքի փրկության շարժման» անդամ, ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանը հայտարարեց, որ քանի որ Փաշինյանը այդ պահանջը չի կատարել, այս պահից սկսած մինչև ժամը 17.00-ն ՀՀ քաղաքացիները ունեն լեգիտիմ իրավունք իրենց խաղաղ անհնազանդության բողոքի ակցիաներն ու գործողություններն անելու, որպեսզի լսելի դարձնեն իրենց բողոքը: 


Նա  դիմեց քաղաքացիներին՝ հորդորելով բոլոր գործողություններն իրականացնել օրենքի շրջանակներում և չտրվել սադրանքների: Դիմեց նաև իրավապահներին՝ ապահովել ՀՀ քաղաքացիների ազատ երթեր, ցույցեր, բողոքներ անելու իրավունքը, ինչպես նաև երբեք չկատարել Նիկոլ Փաշինյանի ապօրինի հրահանգներն, այն է՝ւ ուժ կիրառել ժողովրդի նկատմամբ:


«Նիկոլ, միևնույն է  հեռանալու ես. հեռացիր անցնցում, գոնե այս անգամ խնայիր պետ պետությունն ու պետականությունը: Գնա անցնցում, մի խաթարիր մեր երկրի ներքին կյանքը: Քո հեռանալը կենսական անհրաժեշտություն է մեր ժողովրդի և պետության համար: Նիկոլ հեռացիր»,- հայտարարեց Իշխան Սաղաթելյանը: