Պահանջում են հանդիպում ՊՇ պետի հետ. բողոքի ակցիա Էջմիածնի զորամասի դիմաց
Անհետ կորած զինծառայողների հարազատները այսօր՝ դեկտեմբերի 8-ին, բողոքի ակցիա են անցկացնում Էջմիածնի զորամասի դիմաց:
«Մենք մեր երեխաներից մոտ 50 օր տեղեկություն չենք ստացել։ Նրանց ճակատագիրը ոչ ոքի չի հետաքրքրում։ Չէ որ մենք ձեզ տվել ենք մեր երեխաներին, հիմա դուք պետք է պատասխանեք», - ասում է անհետ կորած զինվորի ծնողներից մեկը։
Նա արցունքն աչքերին պատմել է, որ անհետ կորած զինծառայողների աշխատավարձը կտրել են։ «Չեն մտածում, որ անչափահաս երեխաներ ունե՞նք» - հարցնում է նա։
«72 ժամ անց նրանք ճանաչվել են անհետ կորած, աշխատավարձերը կտրվել են», - հավելել է մեկ այլ կին:
Ցուցարարներից ոմանք պահանջել են, որ գեներալներ Անդրանիկ Մակարյանը, Վարդան Նշանյանը և գլխավոր շտաբի պետ Օնիկ Գասպարյանը գան իրենց հետ հանդիպման, հակառակ դեպքում նրանք սպառնում են արմատական քայլերի գնալ:
Ղարաբաղի (Զանգելանի շրջանում) Էջմիածն քաղաքի մի հատվածցից 34 մարդ է անհետ կորել։
VERELQ-ը հիշեցնում է, որ դեկտեմբերի 1-ին անհետ կորած զինծառայողների ծնողները նմանատիպ ակցիա են անցկացրել Էջմիածնի զորամասի մոտ: Այն ժամանակ Էջմիածնի զորամասի շտաբի պետ կապիտան Կամո Մալխասյանը դուրս եկավ ցուցարարների մոտ և հավաստիացրեց, որ արվում է իրենցից կախված ամեն ինչ։
Նա վստահեցրել է, որ շուտով աշխատանքներ կիրականացվեն Զանգելանի շրջանում, որը գտնվում է ադրբեջանական կողմի վերահսկողության տակ: