Որոշ ԶԼՄ-ներում տարածված լուրը, իբրև ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի դեմ նոր քրեական գործ է հարուցվել, բացարձակ ապատեղեկատվություն է: Այս մասին հայտնում է ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի փաստաբանական թիմ: «Նախագահն անցյալ շաբաթ վկայի դատավարական կարգավիճակով հարցաքննվել է ԱԱԾ քննչական դեպարտամենտում քննվող մի գործով, որը չի քննվում կաշառք ստանալու առերևույթ դեպքի առթիվ: Հորդորում ենք զերծ մնալ ապատեղեկատվություն տարածելուց»,- ասված է հաղորդագրության մեջ: