ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը Բրյուսել մեկնելու հրավեր ստացել է, սակայն չի պատրաստվում մեկնել։ Այս մասին «Փաստինֆո»-ին հայտնել է ՀԱԿ փոխնախագահ Լևոն Զուրաբյանը: Նրա խոսքով, ՀՀ առաջին նախագահին Եվրոխորհրդարանի ԱԼԴԵ խումբը հրավիրել է մասնակցելու Բրյուսելում տեղի ունեցող կլոր սեղանին, որը ժամանակ առ ժամանակ անցկացվում է ԱԼԴԵ-ի հրավերով։ Եվ հրավերը առաջին անգամ չէ, որ ստացվում է՝ երրորդ, թե չորրորդ անգամն է «Հրավերը եկել է, որոշվել է, որ ես պետք է մասնակցեմ այդ կլոր սեղանին»,-ասել է Զուրաբյանը։ VERELQ-ը հիշեցնում է, որ մամուլն այսօր գրել էր, որ Նիկոլ Փաշինյանից հետո Բրյուսել է մեկնելու նաև ՀՀ առաջին նախագահը: