23.11.2024
Ադրբեջանի դաժանությունների վերաբերյալ նոր ապացույցներ կուղարկվեն միջազգային մարմիններ. ՄԻՊ
prev Նախորդ նորություն

Հաջորդ տարվա սկզբին կընդունվեն Ընտրական օրենսգրքի լայնածավալ փոփոխություններ

Ընտրական օրենսգրքի ընդգրկուն փոփոխությունները շրջանառության մեջ կդրվեն տարեսկզբին, իսկ հաջորդ 1-2 ամիսներին դրանք կքննարկվեն խորհրդարանի լիագումար նիստում:


Այս մասին այսօր՝ դեկտեմբերի 11-ին, ԱԺ ճեպազրույցների ժամանակ հայտարարեց "Իմ քայլը" խմբակցության անդամ Համազասպ Դանիելյանը՝ կոչ անելով դա չկապել ներկայիս ներքաղաքական գործընթացների հետ։


Նրա խոսքով, ԸՕ-ում փոփոխությունների մշակման աշխատանքային խմբի ձեւավորումից հետո ընդունվել է աշխատանքների ժամանակացույցը։ «Ժամանակացույցը հաստատվել է դեռ 2019 թվականի հունիսին։ Սկզբնական փուլում ընդունվել են ՏԻՄ ընտրություններին վերաբերող փոփոխությունները, քանի որ սպասվում էին ընտրություններ, և այդ մասը դիտարկվում էր որպես հրատապ», - հայտարարեց նա։


Խորհրդարանական ընտրությունների գծով ուղղումները ևս մշակվել են, և նույնիսկ պանդեմիայի պայմաններում հաջողվել է հանրային քննարկումներ անցկացնել այդ փոփոխությունների շուրջ։ Դանիելյանի խոսքով՝ անցած ամռանը բոլոր խմբակցությունների եւ արտախորհրդարանական ուժերի ներկայացուցիչների մասնակցությամբ հանրային քննարկումներն տեղի են ունեցել առցանց ռեժիմով: Սեպտեմբերին այդ բոլոր գործընթացները սառեցվել էին հայտնի պատճառներով, ուստի աշխատանքների կատարումը մի փոքր ուշացումով է ընթանում։


Նա տեղեկացրել է, որ հաջորդ տարվա սկզբին ԸՕ-ում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին օրինագիծը շրջանառության մեջ կդրվի եւ դրանից 1-2 ամիս հետո արդեն քննարկվել է լիագումար նիստում: