20.04.2025
Հաջորդ տարվա սկզբին կընդունվեն Ընտրական օրենսգրքի լայնածավալ փոփոխություններ
prev Նախորդ նորություն

Քաղաքացիները «Արժանապատվության երթով» շարժվում են դեպի Ֆրանսիայի հրապարակ (FOTO)

Այս րոպեներին Նիկոլ Փաշինյանի հրաժարականը պահանջող հարյուրավոր «Արժանապատվության երթով»  Երևանի տարբեր հատվածներից շարժվում են դեպի Ֆրանսիայի հրապարակ:


Երթի մասնակիցները վանկարկում են «Նիկոլ դավաճան», «Առանոց Նիկոլ Հայաստան», ինչպես նաև բարձրախոսներով հորդորում են քաղաքացիներին միանալ երթին ու պահանջել դավաճան իշխանության հեռացումը օր առաջ:


Երթը տարբեր հատվածներում առաջնորդում են ՀՅԴ-ական Իշխան Սաղաթելյանն ու Գեղամ Մանուկյանը, "Հայրենիք" կուսակցության առաջնորդ Արթուր Վանեցյանը, ՀՀԿ-ական Հայկ Մամիջանյանը, ընդդիմության այլ ներկայացուցիչներ:


Այս պահին հայտնի է, որ ոստիկանները բերման են ենթարկել ակցիայի մի շարք մասնակիցների, այդ թվում և ՀՅԴ-ական Գեղամ Մանուկյանին:





 


 


 


 


 

Ստեղծում են դժվարություններ. Փաշինյանը՝ ԵՏՄ երկրներ ՀՀ քաղաքացիների մուտքն արգելելու մասին
Հաջորդ նորություն next
 Լուսանկարը` arka.am
17.04.2025
ԵԱԶԲ-ը 80 000 դոլար կհատկացնի Ֆինանսների նախարարության ղեկավար կազմի վերապատրաստման համար