Ստեղծում են դժվարություններ. Փաշինյանը՝ ԵՏՄ երկրներ ՀՀ քաղաքացիների մուտքն արգելելու մասին
ԵԱՏՄ մի շարք երկրներ Հայաստանի քաղաքացիների մուտքի արգելքների վերացման համար պայմանների ստեղծումն այսօր ակտուալ նշանակություն ունի։ Այս մասին դեկտեմբերի 11-ին Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի նիստում հայտարարել է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
Նրա խոսքով՝ ԵԱՏՄ անդամ երկրների հետ սահմանների բացակայությունը Հայաստանի համար որոշակի դժվարություններ է ստեղծում, ուստի միության մնացած տարածքի հետ անարգել եւ ուղեւորային կապը հիմնարար նշանակություն ունի հանրապետության համար:
«Այս ոլորտում սահմանափակումները հատկապես զգայուն են մեզ համար, ուստի ԵԱՏՄ անդամ երկրների շարքում Հայաստանի քաղաքացիների մուտքի արգելքների վերացման համար պայմանների ստեղծումն այսօր ակտուալ նշանակություն ունի»,-ասել է Փաշինյանը:
Ստեղծված պայմաններում տնտեսական կայունության ապահովման համատեքստում Նիկոլ Փաշինյանը նշել է նաև մաքսային ընթացակարգերի պարզեցմանն ուղղված «կանաչ միջանցքներ» ստեղծելու Հայաստանի նախաձեռնությունը: