24.11.2024
Գազի ընդհանուր շուկայի ձևավորումը ԵԱՏՄ-ում ինտեգրման անքակտելի մասն է. Փաշինյան
prev Նախորդ նորություն

Անհրաժետության դեպքում կքննարկենք. Բաբկեն Թունյանը՝ Էրդողանի առաջարկի մասին

Հայաստանը պետք է առաջնորդվի սեփական շահերով: այսօր Ազգային ժողովում լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարեց ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ, «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Բաբկեն Թունյանը՝ արձագանքելով Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի՝ «վեց երկրների հարթակի» ձևաչափում Հայաստանին ուղղված համագործակցության առաջարկին:


Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ Թուրքիան միջպետական համագործակցության նպատակով ցանկանում է Հարավային Կովկասում ստեղծել «վեց երկրների հարթակ»: Այն կընդգրկի Ադրբեջանը, Թուրքիան, Ռուսաստանը, Իրանը, Վրաստանը, ցանկության դեպքում՝ նաև Հայաստանը։ Էրդողանը նշել է, որ քննարկել է Իլհամ Ալիևի հետ նման մտահղացման իրականացման հավանականությունը։ Թուրքիայի նախագահի կարծիքով՝ դա լավ խթան կհանդիսանա տարածաշրջանային համագործակցության համար։


«Եթե որևէ հարթակի հետ համագործակցությունը բխում է Հայաստանի շահերից, ապա պետք է համագործակցել, եթե չի բխում, ապա պետք չէ։ Եթե անհրաժեշտություն լինի, կքննարկենք», - ասաց պատգամավորը։ Թունյանը հիշեցրել է, որ Հայաստանը երկար տարիներ մասնակցում է Սևծովյան տնտեսական համագործակցության կազմակերպության գործունեությանը, որտեղ նա գլխավորում է Հայաստանի խորհրդարանական պատվիրակությունը: