24.11.2024
ԵԱՏՄ-ի երկրների ղեկավարները կընդունեն մինչեւ 2025 թվականը ինտեգրման ռազմավարություն
prev Նախորդ նորություն

Գազի ընդհանուր շուկայի ձևավորումը ԵԱՏՄ-ում ինտեգրման անքակտելի մասն է. Փաշինյան

Գազի ընդհանուր շուկայի ձևավորումը Եվրասիական տնտեսական միությունում տնտեսական ինտեգրման անքակտելի մասն է։ Այս մասին այսօր՝ դեկտեմբերի 11-ին, Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի նիստում հայտարարել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, փոխանցում է ԲԵԼՏԱ-ն։


Նիկոլ Փաշինյանն ընդգծել է, որ միության համար առաջնահերթություններից է համարում մինչև 2025 թվականը ինտեգրման զարգացման ռազմավարության լրամշակումն ու վերջնական համաձայնեցումը: «Մենք պետք է գտնենք փոխզիջումային հանգուցալուծումներ, որոնք թույլ կտան ավարտել մեր ինտեգրացիոն միավորման համար չափազանց կարևոր այս գործընթացը։ Մենք սկզբունքային դիրքորոշում ունենք համակարգված էներգետիկ քաղաքականության անհրաժեշտության վերաբերյալ։ Մասնավորապես, վստահ ենք, որ գազի ընդհանուր շուկայի ձևավորումը միության շրջանակներում տնտեսական ինտեգրման անքակտելի մասն է», - ասել է նա։


Վարչապետը գոհունակությամբ է շեշտել ԵՏՀ աշխատանքը ԵԱՏՄ-ում գազի միասնական շուկայի ձևավորման առաջին փուլում:


«Կցանկանայի ընդգծել երկրորդ փուլի կարևորությունը, որի հիմնական արդյունքը պետք է լինի Միության գազի ընդհանուր շուկայի ենթակառուցվածքային, տեխնոլոգիական և իրավական հիմքի ստեղծումը։ ԵԱՏՄ գազի ընդհանուր շուկայի մասին միջազգային պայմանագրի մշակումն ու ընդունումը կդառնա Միության գործունեության և ինտեգրացիոն տարածքի զարգացման կարևոր հանգրվան», - հավելել է Նիկոլ Փաշինյանը:


VERELQ-ը հիշեցնում է, որ Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն և ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը 2020թ. մարտի 31-ին հեռախոսազրույց են ունեցել ածխաջրածինների գների շուրջ, որոնք այդ երկրները ներմուծում են Ռուսաստանից: Ընդ որում, նրանք արձանագրել են «բնական գազի գների բարձր մակարդակին՝ նշելով, որ այն ակնհայտորեն չի համապատասխանում համաշխարհային գներին եւ ընդհանուր առմամբ ստեղծված իրավիճակին»: