ԵԱՏՄ-ի երկրների ղեկավարները կընդունեն մինչեւ 2025 թվականը ինտեգրման ռազմավարություն
ԵԱՏՄ երկրների ղեկավարները դեկտեմբերի 11-ի գագաթնաժողովում կընդունեն մինչեւ 2025 թվականը ինտեգրման ռազմավարությունը, ինչպես նաեւ կարող է որոշում ընդունվել Ուզբեկստանին եւ Կուբային դիտորդի կարգավիճակ տրամադրելու մասին: Այս մասին հայտարարել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն։
«Ընդարձակ օրակարգ, շատ փաստաթղթեր։ Իհարկե, իր հետքն է դնում համավարակը, քննարկման մեծ մասը նվիրված կլինի հենց համաճարակի դեմ պայքարի համատեղ գործողությունների իրականացման ծրագրին, այն դեռ ամռանը հաստատվեց հանձնաժողովի շրջանակներում: Հավանաբար, գլխավոր փաստաթուղթը, որը կհաստատվի այդ գագաթնաժողովի մասնակիցների կողմից, կլինի Եվրասիական տնտեսական ինտեգրման զարգացման ռազմավարական ուղղությունների մասին մինչև 2025 թվականը», - ասել է Պեսկովը լրագրողներին:
Նշենք, որ գագաթաժողովն այս պահին շարունակվում է առցանց ռեժիմով։