24.11.2024
Միայն Փաշինյանի հեռացումով հնարավորություն կունենանք փրկել մեր հայրենիքը. հանրահավաք
prev Նախորդ նորություն

Ռուս ռազմական բժիշկներն օգնություն են ցուցաբերվել ԼՂ 368 բնակիչների, այդ թվում 41 երեխա

Արևելյան ռազմական օկրուգի հատուկ նշանակության բժշկական ջոկատը շարունակում է օգնություն ցուցաբերել Ստեփանակերտ քաղաքի տեղի բնակչությանը: Այս մասին դեկտեմբերի 10-ին հայտնել է ՌԴ ՊՆ մամուլի ծառայությունը։


Մեկ օրվա ընթացքում ռուս զինվորական բժիշկները ամբուլատոր-պոլիկլինիկական օգնություն են ցուցաբերել տեղի 42 բնակիչների, այդ թվում՝ 7 երեխաների: Խորհրդատվություն, զննում և որակյալ բժշկական օգնություն ցուցաբերվել են որակյալ թերապևտների, վիրաբույժների և այլ մասնագետների կողմից տեղակայված շարժական հիվանդանոցում:


Ընդամենը ռուս զինվորական բժիշկները Լեռնային Ղարաբաղի 368 բնակիչների օգնություն են ցուցաբերել, որոնց թվում 41 երեխա կա։


Տեղի բնակիչների դիմումները, որպես կանոն, կապված են տարբեր քրոնիկ հիվանդությունների, ինչպես նաեւ սիրտ-անոթային եւ էնդոկրին համակարգի հիվանդությունների սրման, ատամնաբուժական օգնության տրամադրման հետ:


Բժշկական ստորաբաժանումների կազմում աշխատում են 60-ից ավելի բժշկական մասնագետներ, որոնց թվում են ռազմական վիրաբույժներ, անեսթեզիոլոգ-ռեանիմատոլոգներ, թերապեւտներ եւ համաճարակաբաններ:


Ավելի վաղ բժշկական ստորաբաժանումներն Իլ-76 ռազմատրանսպորտային ավիացիայի ինքնաթիռներով Խաբարովսկ քաղաքի օդանավակայաններից տեղափոխվել էին Երեւան և մեկօրյա 300-կիլոմետրանոց անցում կատարել տեխնիկայի՝ Երեւանից Ստեփանակերտ շարասյան կազմում:


Ռուսաստանի Դաշնության նախագահի, Ադրբեջանի Հանրապետության նախագահի և Հայաստանի Հանրապետության վարչապետի համատեղ հայտարարության մեջ նշված պայմանավորվածությունների համաձայն, ս. թ. նոյեմբերի 10-ին Մոսկվայի ժամանակով 00:00-ից հայտարարվել է Լեռնային Ղարաբաղում կրակի և բոլոր ռազմական գործողությունների լիակատար դադարեցում:


Լեռնային Ղարաբաղում կրակի դադարեցման եւ ռազմական գործողությունների վերահսկման համար տեղակայված է Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ զորախումբը: Ռուս խաղաղապահների կողմից ապահովվում է փախստականների անվտանգ վերադարձը և հրադադարի ռեժիմը Լեռնային Ղարաբաղում։