20.04.2025
Բաքուն փոխանցել է նաև տարեց անձի մարմինը, որը մահացել է անհայտ հանգամանքներում. ՄԻՊ
prev Նախորդ նորություն

ՀՅԴ-ական մի խումբ անդամներ ձվերով դիմավորեցին Փաշինյանի ավտոշարասյունը (տեսանյութ)

Այսօր առավոտյան ՀՅԴ «Նիկոլ Աղբալյան» ուսանողական միության մի խումբ անդամներ ձվերով և կոչերով դիմավորեցին կառավարություն մուտք գործող Նիկոլ Փաշինյանին։


Այդ մասին ասված է ՀՅԴ «Նիկոլ Աղբալյան» ուսանողական միության ֆեյսբուքյան էջում տեղադրված հայտարարության մեջ, որն ուղեցվում է ակցիայի տեսագրությամբ:


«Ադրբեջանի ժողովրդի շահերի սպասարկու Նիկոլ Փաշինյանը պետք է լավ իմանա, որ մենք իրեն ցանկացած քայլափոխի հետապնդելու ենք և հիշեցնենք իր դավաճան էության մասին։ Մեր ընկերների և հայրենակիցների արյունով ձեռք բերածը գրչով վաճառողը տեղ չունի մեր հայրենիքում։


Մեզ ու մեր ընկերներին նույնիսկ թուրքի հրետանու արկերն ու գնդակները չեն կանգնեցրել, ուր մնաց՝ քո ավտոշարասյունով ժողովրդի վրա զենք պարզած մանկլավիկները կանգնեցնեն։


Դավաճա՛ն, հեռացի՛ր։


Բոլորս ժամը 11:00-ին կառավարության դիմաց։ Շարունակում ենք դավաճանի հեռացման գործընթացը», - ասված է հայտարարության մեջ:



 


 

Հայաստանում կորոնավիրուսի 1174 նոր դեպք և 23 մահ է գրանցվել
Հաջորդ նորություն next
 Լուսանկարը` arka.am
17.04.2025
ԵԱԶԲ-ը 80 000 դոլար կհատկացնի Ֆինանսների նախարարության ղեկավար կազմի վերապատրաստման համար