Արևմուտքն այժմ Ռուսաստանին մեղադրում է Ղարաբաղը Թուրքիայի հետ բաժանելու մեջ. Լավրով
Արևմուտքը պատրաստ է բազում առիթներ հորինել, որպեսզի հերթական անգամ Ռուսաստանին մեղադրանքներ ներկայացնի այլ պետությունների գործերին «միջամտելու» համար։ Ինչպես հաղորդում է EADaily-ն, այս մասին հայտարարել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը RT հեռուստաալիքին տված հարցազրույցում:
Լավրովի խոսքով՝ ներկայումս Մոսկվային մեղադրում են Բելառուսում եւ Լեռնային Ղարաբաղում միջամտելու մեջ:
«Իբր մենք միջամտել ենք Լեռնային Ղարաբաղում բացառապես նրա համար, որպեսզի այնտեղ ամրապնդենք մեր աշխարհաքաղաքական դիրքերն Արևմուտքի դեմ, իբր, պայմանավորվել ենք Թուրքիայի հետ այդ տարածաշրջանի բաժանման մասին, միայն որպեսզի Արևմուտքն այնտեղ չուժեղացնի իր դիրքը։ Ահա այսպիսի տրամաբանություն եւ հոգեբանություն այն վերլուծաբանների մոտ, որոնք այժմ գերիշխում են Եվրոպայում եւ ԱՄՆ-ում, առավել եւս Բրիտանական կղզիներում», - հայտարարել է ռուսական դիվանագիտության ղեկավարը: