24.11.2024
Հայաստանում կալանավորված երկու սիրիացի վարձկան ահաբեկիչները ենթակա չեն փոխանակման
prev Նախորդ նորություն

Փաշինյանի հրաժարականը պահանջող քաղաքացիները շարժվում են դեպի Ազգային ժողով

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականը պահանջող քաղաքացիներն դեկտեմբերի 9-ին Երեւանի տարբեր մասերից երթերով շարժվում են դեպի Ազգային ժողովի շենք: ԱԺ շենքի դիմաց այսօր ժամը 16։00-ին տեղի կունենա Հայրենիքի փրկության շարժման հավաքը։


Նշվում է, որ քաղաքացիները շարժվում են դեպի Ազգային ժողով Մատենադարանի, Դվին հյուրանոցի դիմացից եւ Կասյան փողոցից: Այդ տեղերից մեկնարկում են երթերը:


Նախօրեին հավաքի վերաբերյալ հայտարարություն էր տարածել շարժումը, որում մասնավորապես ասված է.


«Սիրելի’ հայրենակիցներ,


անսալով Հայրենիքի փրկության շարժման կոչին՝ ՀՀ բազմաթիվ արժանապատիվ քաղաքացիներ այսօր խաղաղ քաղաքացիական անհնազանդության ակցիաներ են իրականացրել Հայաստանի ողջ տարածքում։ Վաղը շարունակում ենք նույն կերպ։ Նույն ոգով։ Նույն վճռականությամբ։


Օրվա երկրորդ կեսին՝ ժամը 16։00-ին, հանդիպում ենք ՀՀ Ազգային ժողովի դիմաց և ժողովրդի կամքը պարտադրում իշխող ռեժիմին։


Միասին փրկենք մեր Հայրենիքը»։


Հիշեցնենք, որ նախօրեին շարժումը սկսեց անհնազանդության ակցիաների շարքը, երբ լրացավ Նիկոլ Փաշինյանին հրաժարականի համար տրված ժամանակը։ Քաղաքացիները կեսօրից հետո փողոցներ էին փակել Երեւանում, ինչպես նաեւ մարզային մի շարք քաղաքներում։