24.11.2024
Բացառել լարվածության տանող որևէ տեսակի զարգացում կամ դեպք. ՄԻՊ
prev Նախորդ նորություն

Բերման է ենթարկվել ՀՅԴ-ական Գեղամ Մանուկյանը

Քիչ առաջ Ամիրյան-Մաշտոց փողոցների խաչմերուկից բերման ենթարկվեց ՀՅԴ անդամ Գեղամ Մանուկյանը:

Ոստիկանները նրան ձեռքերից ու ոտքերից բռնած, ուժի գործադրմամբ մտցրեցին ավտոմեքենան:


VERELQ-ը հիշեցնում է, որ ընդդիմությունը պահանջում է Նիկոլ Փաշինյանի հրաժարականը: Քիչ առաջ նույն պահանջով ուղերձ հղեց նաև Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց կաթողիկոսը:


Կեսօրից սկսած Երևանի փողոցները կաթվածահար վիճակում են: Մասնավորապես, փակ են Բաղրամյանը, Սարյանը, Աբովյան փողոցը, Ամիրյան-Զաքյան խաչմերուկը, Ամիրյան-Կողբացի խաչմերուկը, փակ է Կիևյան կամուրջը, Հալաբյան փողոցը, փակ է Էրեբունի-Արցախ փողոցների խաչմերուկը, Մյասնիկյան պողոտան, Երևան մտնող հատվածները և այլն: Խցանումներում հայտնվող ավտոմեքենաների վարորդները ազդանշաններով միանում են "Նիկոլ դավաճան", "Նիկոլ հեռացի" վանկարկումներին: