23.11.2024
Ի՞նչ հիմունքով են տուրիստականներն իրենց ավտոբուսները տրամադրում ոստիկանությանը. Մանրիկյան
prev Նախորդ նորություն

Փաշինյանի հրաժարականը պահանջող ցուցարարները փորձում են փակել Երևանի մի շարք փողոցներ

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականը պահանջող ցուցարարներն այսօր՝ դեկտեմբերի 8-ին, փորձում են փակել Երևանի մի շարք փողոցներ: Այժմ բողքի գործողություններ են տեղի ունենում Աբովյան, Տիգրան Մեծ և Մյասնկյան փղոցներում՝ կաթվածահար անելու նպատակով երթևեկությունը:


Տեղում աշխատում են ոստիկանական խմբեր, որոնք Փաշինյանի հրաժարականը պահանջող քաղաքացիներին սկզբից հորդորում են ազատել փողոցները, որն արհամարելու պարագայում ուժի կրառմամբ ենք նրանց հեռացնում փողոցներից:


Հայտնում են, որ ցուցարարները «Կամազ» բեռնատար մեքենաներով փակել են նաև Մյասնիկյան պողոտան: Ոստիկանությունը միջոցներ է ձեռնարկում երթևեկությունը կարգավորելու ուղղությամբ: Իսկ Մաշտոցի պողոտայում բողոքի ակցիա իրականացնելու ժամանակ բերման է ենթարկվել ՀՅԴ անդամ Գեղամ Մանուկյանը:


Այս պահին ցուցարարները փորձում են փակել նաև Տիգրան Մեծ պողոտան:


«Հայրենիքի փրկության շարժում»-ը տվեց մեկնարկը քաղաքացիական անհնազանդության բողոքի ակցիաների` ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջով: Անհնազանդության ակցիաները կշարունակվեն մինչև 17:00-ն:


VERELQ-ը հիշեցնում է, որ ընդդիմությունը պահանջում է Նիկոլ Փաշինյանի հրաժարականը: Քիչ առաջ նույն պահանջով ուղերձ հղեց նաև Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց կաթողիկոսը: