7.04.2025
Փաշինյանի հրաժարականը պահանջող ցուցարարները փորձում են փակել Երևանի մի շարք փողոցներ
prev Նախորդ նորություն

Մետրոն փակ է. անհնազանդության ակցիան կաթվածահար է արել Երևանի մետրոպոլիտենի աշխատանքը

Քաղաքացիական անհնազանդության ակցիաների շրջանակում կաթվածահար է եղել Կարեն Դեմիրճյանի անվան Երևանի մետրոպոլիտենի բնականոն երթևեկությունը։ Այս մասին VERELQ-ի հետ զրույցում ասաց մետրոպոլիտենի խոսնակ Տաթև Խաչատրյանը:

«Մետրոպոլիտենի «Գործարանային» կայարանում քաղաքացիները իրականացրել են անհնազանդության ակցիա՝ խափանելով մետրոպոլիտենի երթևեկությունը։ Այս պահին մետրոպոլիտենը փակ է։ Բնականոն աշխատանքին անցնելուն պես կտրվի լրացուցիչ ինֆորմացիա», - նշեց նա։


VERELQ-ը հիշեցնում է, որ ընդդիմությունը պահանջում է Նիկոլ Փաշինյանի հրաժարականը: Քիչ առաջ նույն պահանջով ուղերձ հղեց նաև Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց կաթողիկոսը:


Կեսօրից սկսած Երևանի փողոցները կաթվածահար վիճակում են: Մասնավորապես, փակ են Բաղրամյանը, Սարյանը, Աբովյան փողոցը, Ամիրյան-Զաքյան խաչմերուկը, Ամիրյան-Կողբացի խաչմերուկը, փակ է Կիևյան կամուրջը, Հալաբյան փողոցը, փակ է Էրեբունի-Արցախ փողոցների խաչմերուկը, Մյասնիկյան պողոտան, Երևան մտնող հատվածները և այլն: Խցանումներում հայտնվող ավտոմեքենաների վարորդները ազդանշաններով միանում են "Նիկոլ դավաճան", "Նիկոլ հեռացի" վանկարկումներին:


 


 


 

Եզդիական «Սարհլդան» նախաձեռնությունը պահանջում է Նիկոլ Փաշինյանի հրաժարականը
Հաջորդ նորություն next
 Լուսանկարը` primeminister.am
07.04.2025
Նիկոլ Փաշինյանն ու Իվա Պետրովան քննարկել են Հայաստանի և ԱՄՀ-ի համագործակցությունը