24.11.2024
Քննարկվել է Զինծառայողների ապահովագրության հիմնադրամի հետագա գործունեությունը
prev Նախորդ նորություն

Սպիտակը ևս միացավ Նիկոլ Փաշինյանի հրաժարականը պահանջող համայնքներին

Սպիտակը ևս միացավ Նիկոլ Փաշինյանի հրաժարականը պահանջող համայնքներին:


Համայնքի ղեկավար Գագիկ Սահակյանն ու համայնքի ավագանու անդամներ Կարեն Մխիթարյանը, Մկրտիչ Շուշանյանը, Սարգիս Թամամյանը, Գրիգոր Նազարյանը, Տիգրան Հակոբյանը, Համլետ Պողոսյանը հանդես են եկել հայտարարությամբ.


"Վերլուծելով մեր երկրում առկա ներկայիս վիճակը, աղետալի վտանգները, այն է՝

Անհեռատես քաղաքականություն
Տապալված դիվանագիտություն
Պարտված պատերազմ

Կապիտուլացիոն հայտարարություն կոչված անորոշ փաստաթուղթ
Մեր զավակների արյան գնով պաշտպանած հայրենիքի կորսված մաս
Վտանգված, անորոշ ու անհուսալի հայրենիքի սահմաններ

Հարյուրավոր գերիներ ու անհետ կորածներ, բազմաթիվ զոհեր ու վիրավորներ
Հայրենիքի ավերված բնակավայրեր ու հազարավոր փախստականներ
Արժեքների փոխակերպում և ապազգային արժեքային համակարգ

Ապագայի նկատմամբ հավատի կորուստ 


Այս ամենի հետ ՝ մեղավորների և դավաճանների նկատմամբ խիստ հակասական մեկնաբանություններ (և սա դեռ ամբողջը չէ),

միանում ենք ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջին և կոչ անում նաև մեր համաքաղաքացիներին միանալ հրաժարականի պահանջին և հայրենիքի առջև ծառացած լրջագույն ու չափազանց բարդ խնդիրները լուծելու նպատակով ազգային համաձայնության կառավարություն ձևավորելու նախաձեռնությանը:


Կառավարություն, որը կազմված կլինի հայրենիքի ճակատագրով մտահոգված գործիչներից, պրոֆեսիոնալ մասնագետներից, կհամախմբի հասարակությունը, որն իզորու կլինի հնարավոր սեղմ ժամկետներում կազմակերպել ու անցկացնել ազատ, արդար ընտրություններ և կգործի հանուն Հայաստանի և Արցախի ժողովրդի",- ասված է հայտարարության մեջ:


Նշենք, որ Լոռու մարզի Թումանյան համայնքը ևս, համայնքապետի և ավագանու գլխավորությամբ, պահանջում է նիկոլ փաշինյանի հրաժարականը:


VERELQ-ը հիշեցնում է, որ Փաշինյանի հրաժարականի պահանջին միացել են ՀՀ 4 մարզերի ավելի քան 25 համայնքներ ու 150 բնակավայրեր: Դրանց շարքում են Սիսիանը, Մեղրին, Կապանն ու Սյունիքի բոլոր համայնքները, Աբովյանը, Դվինը, Քասախը, Ապարանը, Արարատի մարզի Նորաշեն համայնքն և այլք: