23.11.2024
Արման Թաթոյանը ՀԴՄ-ների տուգանքների հարցով դիմել է Սահմանադրական դատարան
prev Նախորդ նորություն

Հայաստանի ոստիկանները զանգվածաբար չեն ազատվում ծառայությունից. հայտարարություն

ՀՀ ոստիկանությունը հերքում է որոշ ԶԼՄ-ների տարածած տեղեկությունն այն մասին, որ ոստիկանության կադրերի բաժինը վերջին շրջանում ամեն օր ստանում է աշխատանքից ազատվելու տասնյակ դիմումներ:


Այս մասին ասված է այսօր ՝ դեկտեմբերի 9-ին, ոստիկանության մամուլի ծառայության հրապարակած պարզաբանման մեջ։


"Այդ տեղեկությունը չի համապատասխանում իրականությանը։ Վերջին 5 օրվա ընթացքում ոստիկանության կադրային քաղաքականության վարչությունում կազմվել է ընդամենը 5 գործ, որոնցից 2-ը ՝ սահմանված տարիքը լրանալու, 3-ը ՝ այլ աշխատանքի անցնելու կապակցությամբ: Լրատվամիջոցների ներկայացուցիչներին կոչ են անում համագործակցել ոստիկանության համապատասխան ծառայության հետ՝ հավաստի տեղեկություններ ստանալու համար",-ասված է մամուլի ծառայության հաղորդագրության մեջ։