Ռուսաստանն արգելել է լոլիկի ներկրումը Հայաստանի Արմավիրի մարզից
Ռոսսելխոզնադզորը դեկտեմբերի 14-ից արգելել է Ռուսաստանի տարածք լոլիկի եւ պղպեղի ներկրումը, որոնք աճեցվել են Հայաստանի Արմավիրի մարզում: Այս մասին ասված է գերատեսչության կայքում հրապարակված հաղորդագրության մեջ։
Ինչպես հաղորդում է ՌԲԿ-ն, ըստ գերատեսչության՝ արտադրանքում հայտնաբերվել է Pepino mosaic տեսակի վիրուս։ Ֆիտոսանիտարական հսկողությունը վիրուսը հայտնաբերել էր դեռ հոկտեմբերին։
«Հանդիպման արդյունքներով Ռոսսելխոզնադզորը խնդրել է իրավասու գերատեսչությանը ուժեղացնել Ռուսաստան մատակարարվող բանջարեղենի նկատմամբ վերահսկողությունը, ինչպես նաեւ տեղեկատվություն ներկայացնել հետաքննության արդյունքների եւ ընդունված բուսասանիտարական միջոցառումների մասին», - ասված է հաղորդագրության մեջ:
«Ռոսսելխոզնադզորը» պնդում է, որ հայկական կողմից պատասխան չի ստացել, «ինչը կարող է վկայել հայկական բուսասանիտարական վերահսկողության համակարգի անպատրաստ լինելու մասին, որպեսզի ապահովվի Ռուսաստան Pepino mosaic վիրուսից զերծ արտադրանքի ներմուծումը»:
Գերատեսչությունում նաեւ հստակեցրել են, որ պեպինոյի խճանկարի վիրուսը զգալի վնաս է հասցնում լոլիկի, պղպեղի, սմբուկի, կարտոֆիլի եւ այլ բանջարեղենի արտադրությանը: Այն կարող է արագ տարածվել Ռուսաստանի տարածքով եւ զգալի վնաս հասցնել բանջարաբուծությանը։