25.05.2025
Ոստիկանությունը կոչ է անում պահպանել օրինահարգության և համակեցության կանոնները
prev Նախորդ նորություն

ԱԺ նիստն ընթանում է ընդդիմադիր խմբակցություններից մեկի բոյկոտի պայմաններում

Մեկնարկել են Ազգային ժողովի հերթական քառօրյա նիստերը: Ընդդիմադիր «Բարգավաճ Հայաստան» խմբակցությունը բոյկոտել է նիստը։ Բացակայում է նաեւ խորհրդարանի խոսնակ Արարատ Միրզոյանը։ Նիստը վարում են ԱԺ փոխնախագահներ Լենա Նազարյանը եւ Ալեն Սիմոնյանը:


Նիստի սկզբում ԱԺ փոխնախագահը ներկայացրել է «Իմ քայլը» խմբակցության երկու նոր անդամներ Հայկ Ծիրունյանին եւ Նարեկ Գրիգորյանին: Գրիգորյանը երդվեց պատգամավորին։


Ծիրունյանն ու Գրիգորյանը խորհրդարանում փոխարինեցին պատգամավորներ Գայանե Աբրահամյանին եւ Վարազդատ Կարապետյանին:


Երկու պատգամավորներն էլ մանդատները վայր են դրել Արցախի վերաբերյալ եռակողմ հայտարարության ստորագրումից հետո, Սակայն Աբրահամյանը դա արել է սկզբունքային նկատառումներից ելնելով, իսկ Կարապետյանը՝ պետական ծառայության անցնելու կապակցությամբ։

Ինչո՞ւ Սերժ Սարգսյանն այդ մասին չի խոսել. սկանդալային ձայնագրության հետքերով
Հաջորդ նորություն next
 Լուսանկարը` parliament.am
22.05.2025
Հայաստանն ամեն ջանք է գործադրում խաղաղության պայմանագրի կնքման համար. Պապոյան