23.11.2024
Ադրբեջանցիները սպառնացել են հայ գյուղացիներն ու պարտադրել Սյունիքում 800 մետր նահանջել
prev Նախորդ նորություն

Ոստիկանությունը կոչ է անում պահպանել օրինահարգության և համակեցության կանոնները

Հայաստանի Հանրապետության ոստիկանությունը քաղաքացիներին կոչ է անում պահպանել օրինահարգության և համակեցության կանոնները:  


«Հարգելի համաքաղաքացինե՛ր. Ոստիկանությունը կոչ է անում օրինահարգության և համակեցության կանոնների պահպանման: Ոչ ոք չի կարող սահմանափակել կարծիքի արտահայտման ազատությունը, բայց հիշեք, որ բոլո՛ր քաղաքացիներն ունեն կարծիքի ազատ արտահայտման, ազատ տեղաշարժվելու, անդորրի և այլ սուբյեկտիվ իրավունքներ:


Հորդորում ենք ձեր սուբյեկտիվ հիմնական իրավունքներն իրականացնել բացառապես օրենքի շրջանակներում, չչարաշահել դրանք, հարգել համաքաղաքացիների իրավունքները: Հիշեք, որ ձեր իրավունքներն օրենքին հակառակ եւ չարաշահումով իրականացնելը, ինչը դրսեւորվում է փողոցների շրջափակումով, տրանսպորտի երթեւեկության կազմալուծմամբ, առաջացնում է վարչական պատասխանատվություն: Չխանգարենք ոչ մեկին, չխանգարենք հանրային համաձայնության կայացմանը: Հարգենք բոլորին և հարգենք ինքներս մեզ, թույլ չտանք հակահասարակական արարքներ, որոնք կարող են անվստահություն սերմանել օրենքի և օրինականության հանդեպ:


Ոստիկանությունը հավատարիմ է իր գործառույթների իրականացմանը՝ ապահովել օրենքի առաջ բոլորի հավասարության սկզբունքը, բոլոր քաղաքացիների իրավունքների պաշտպանությունը, անդորրն ու անվտանգությունը: Համոզված ենք, որ սա նաև հասարակության առաքելությունն է և համագործակցության ենք կոչում քաղաքացիներին՝ ի շահ մեր երկրի և ժողովրդի բարօրության»:


VERELQ-ը հիշեցնում է, որ այսօր ժամը 12:00-ին լրանում է վերջնաժամկետը, որն ընդդիմությունը տվել էր Նիկոլ Փաշինյանին հրաժարական ներկայացնելու համար: Եթե պահանջը չկատարվի, նախատեսվում են անհնազանդության ակցիաներ Երևանում և Հայաստանի այլ քաղաքներում: