Իշխող դաշինքը խոստանում է լուրջ փոփոխություններ կատարել սկանդալային օրինագծում
Իշխող «Իմ քայլը» դաշինքում չհիմնավորված եւ հապճեպ են համարել «բարձրագույն կրթության մասին» սկանդալային օրինագծի քննադատությունը: Փաստաթղթով նախատեսված է պետական բուհերի ռեկտորների նշանակում, այլ ոչ թե նրանց ընտրություն, ինչպես դա տեղի է ունենում ներկայում։
«Իմ քայլը» խմբակցության անդամ Հովհաննես Հովհաննիսյանը նշեց, որ օրինագծում «կիրականցվեն մի շարք փոփոխություններ»: «Բավականին շատ փոփոխություններ կլինեն, ուստի քննադատությունն ու քննարկումներն այս փուլում տեղին չեն։ Կրկնեմ, մենք լուրջ փոփոխություններ ենք նախաձեռնել օրինագծում», - հայտարարեց նա։
Պատգամավորը հասարակությանը, ինչպես նաև գիտակրթական հաստատությունների ներկայացուցիչներին առաջարկել է «դադար վերցնել»։ Նա հավաստիացրել է, որ օրինագիծը նախապես կքննարկվի բոլոր շահագրգիռ կողմերի հետ եւ միայն դրանից հետո կներկայացվի խորհրդարանի քննարկմանը: