23.11.2024
Տիգրան Ավինյանն ու ԱՄՆ դեսպան Լին Թրեյսին քննարկել են երկկողմ օրակարգի հարցեր
prev Նախորդ նորություն

Բերման են ենթարկվել Փաշինյանի "դեղերը" կառավարություն բերած ակտիվիստները

Ոստիկանության ծառայողները քիչ առաջ բերման են ենթարկել երիտասարդների, ովքեր դեղահաբի նմանվող առարկա էին տարել Կառավարության շենքի մոտ՝ Նիկոլ Փաշինյանի համար: Այս մասին Facebook-ի իր էջում գրել է ՀՀԿ երիտասարդական կազմակերպության ղեկավար Հայկ Մամիջանյանը:


Նշենք, որ վերջինիս ևս բերման են ենթարկել։


«Կառավարության շենքի մոտ բերել էինք դեղերը: Այս պահին բերման ենք ենթարկվել ոստիկանության կենտրոնի բաժանմունք: Չեն ուզում էլի մարդու դեղերը տանք...»,– գրել է նա։


VERELQ-ը հիշեցնում է, որ ամեն օր մայրաքաղաք Երևանում և ՀՀ այլ քաղաքներում տեղի են ունենում բողոքի ակցիաներ ընդամենը մեկ պահանջով՝ Նիկոլ Փաշինյանի հրաժարական: