Վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Տաջիկստանի Հանրապետության նախագահ էմոմալի Ռահմոնին՝ Անկախության օրվա առիթով: Ուղերձում ասված է. «Հարգելի էմոմալի Ռահմոն, Ընդունեք անկեղծ շնորհավորանքներս Տաջիկստանի Հանրապետության Անկախության օրվա կապակցությամբ։ Երևանը և Դուշանբեն կապված են ջերմ և բարեկամական հարաբերություններով»: