1.04.2025
Երևանի և Բաքվի միջև խաղաղության համաձայնագիրը բեկումնային կլինի. Միրզոյան
prev Նախորդ նորություն

Կառավարությունը հատկացնում է միլիարդավոր դրամներ բուսաբուծության աջակցության համար

Լուսանկարը` wikipedia.org
Լուսանկարը` wikipedia.org

Հայաստանի կառավարությունը հաստատել է բուսաբուծության աջակցության 2025 թվականի ծրագիրը, որով նախատեսվում է փոխհատուցել մինչև 100 հեկտար մակերեսով հողատարածքների տերերի հիմնական գյուղատնտեսական աշխատանքների 50%-ը: Որոշումն ընդունվել է մարտի 27-ի նիստի ժամանակ:


Էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանի խոսքով, ծրագիրը միտված է պարենային անվտանգության մակարդակի բարձրացմանը, ցանքատարածությունների ավելացմանը և հավաստագրված սերմերի ներդրմանը: Փոխհատուցումները կկազմեն՝ աշնանացան ցորենի համար՝ 80 հազար դրամ, գարնանացան հացահատիկի համար՝ 70 հազար դրամ, եգիպտացորենի համար՝ 85 հազար դրամ՝ հեկտարի հաշվով:


Ծրագրի արժեքը 2025 թվականին կկազմի շուրջ 1,5 միլիարդ դրամ, իսկ 2026 թվականին՝ 1,4 միլիարդ դրամ: Ակնկալվում է մշակվող վարելահողերի տարածքների ավելացում շուրջ 36 հազար հեկտարով:


Վարչապետ Նիկոլ Փաշինյանը, սակայն, քննադատաբար է արտահայտվել ծրագրի վերաբերյալ՝ նշելով, որ այն օգտակար է միայն միջին և խոշոր գյուղատնտեսներին: «Ես անկեղծ ասեմ՝ սա լավ ծրագիր չեմ համարում: Այս ծրագիրն իմ տեսած գյուղացիների հետ ոչ մի կապ չունի», — ասել է Փաշինյանը՝ շեշտելով, որ կարևոր է նաև հասկանալ, թե արդյոք ծրագիրը գործնականում իրականացվում է, թե մնում է միայն թղթի վրա:

Լուսանկարը` arka.am
Հաջորդ նորություն next
 Լուսանկարը` mil.am
31.03.2025
Ադրբեջանի ԶՈւ-ն կրակ են բացել Սյունիքի Խնածախ գյուղի ուղղությամբ. վնասվել է բնակելի տուն