31.03.2025
Լուսանկարը` wikipedia.org
prev Նախորդ նորություն

Սոցիալական ծրագրերը պահպանում են աղքատությունը. Փաշինյան

Լուսանկարը` arka.am
Լուսանկարը` arka.am

Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը կտրուկ քննադատության է ենթարկել երկրում գործող սոցիալական ծրագրերը՝ հայտարարելով, որ դրանք փաստորեն «մարդկանց կոնսերվացնում են աղքատության նիշի մեջ»: Այս հայտարարությունը կառավարության ղեկավարն արել է մարտի 27-ի նիստի ժամանակ:


«Մենք երկու կողմից բերում ու փակում ենք, ասում ենք՝ դե եկեք, աղքատության նիշի մեջ մնացեք։ Ինչի համար ենք անում։ Դա ոչ մի օգուտ չի տալիս։ Ընդ որում, սրա մասին կարևոր է հրապարակային խոսել, որ մտածելակերպի փոփոխություն տեղի ունենա», — ընդգծել է Փաշինյանը:


Վարչապետի կարծիքով, չնայած առանձնահատուկ դեպքերի գոյությանը, երկրի սոցիալական ծրագրերի մեծ մասը միտված է «մարդկանց ստրկացնելուն, ազատությունից, հնարավորություններից և հեռանկարներից զրկելուն»: Կառավարության ղեկավարի մոտ հատուկ անհանգստություն է առաջացնում այն, որ պետական աջակցությունից նման կախվածությունը փոխանցվում է սերնդեսերունդ:


«Մենք «Փարոս»-ից օգտվող սերունդներ ունենք, որ ինքն իրեն վերարտադրում է անընդհատ։ Էն ժամանակ «Փարոս»-ից օգտվել է, հետո հաջորդ սերունդն է «Փարոս»-ից օգտվում, հետո՝ հաջորդ սերունդը։ Կյանքի մասին իրենց պատկերացումը մեր աջակցությամբ ամրագրվում է, որ կյանքը «Փարոս»-ն է», — նշել է Փաշինյանը:


Ըստ Վիճակագրական կոմիտեի տվյալների, Հայաստանում աղքատության մակարդակը, հաշվարկված միջին գծով, 2023 թվականի արդյունքներով կազմել է 23,7%, նվազելով 1,1 տոկոսային կետով նախորդ տարվա համեմատ: Միևնույն ժամանակ, ծայրահեղ աղքատության մակարդակը 2023 թվականին կազմել է 1,1%՝ նվազելով 0,1 տոկոսային կետով 2022 թվականի համեմատ:

Լուսանկարը` armlur.am
Հաջորդ նորություն next
 Լուսանկարը` mfa.am
27.03.2025
ԱԳ փոխնախարարը հերքեց 300 հազար ադրբեջանցիների ՀՀ-ում վերաբնակեցնելու պնդումները