31.03.2025
Երկար բանակցություններից հետո ժամանակն է ստորագրել համաձայնագիրը և առաջ շարժվել․ ԱԳՆ
prev Նախորդ նորություն

Կխստացնեն ավտոմեքենաների պահեստամասերի և սարքավորումների գողության համար պատիժը

Լուսանկարը` Sputnik
Լուսանկարը` Sputnik

Հայաստանի կառավարությունը հավանություն է տվել Քրեական օրենսգրքում լրացում կատարելու մասին օրինագծին, որն ուղղված է տրանսպորտային միջոցների բաղադրիչ մասերի, սարքերի և սարքավորումների գողության համար պատժի խստացմանը: Նախաձեռնությունը պայմանավորված է նման հանցագործությունների նկատելի աճով ինչպես աշխարհում, այնպես էլ Հայաստանում:


Օրինագծի հիմնավորման համաձայն, ավտոմեքենաների պահեստամասերի գողությունների թվի ավելացումը կապված է ոչ միայն տրանսպորտային միջոցների քանակի աճի, այլև նման հանցագործությունների կատարման համեմատաբար դյուրինության և համեմատաբար մեղմ պատժի հետ: Ներկայումս նման գողությունները դասակարգվում են որպես ոչ մեծ ծանրության հանցագործություններ:


Գործող օրենսդրության համաձայն, ավտոմեքենայի բաղադրիչների գողության համար պատիժը նախատեսում է տուգանք՝ մինչև քսանապատիկի չափով, հանրային աշխատանքներ՝ 80-ից 150 ժամ, ազատության սահմանափակում՝ մինչև երկու տարի ժամկետով, կարճաժամկետ ազատազրկում՝ մինչև երկու ամիս կամ ազատազրկում՝ մինչև երկու տարի ժամկետով: Ընդ որում, դատարանները, հաշվի առնելով հանցագործության ոչ մեծ ծանրությունը, հազվադեպ են կիրառում կալանքը որպես խափանման միջոց, իսկ պատիժները նշանակվում են համապատասխանաբար:


Հաճախակի են դեպքերը, երբ մեղադրյալները, գտնվելով ազատության մեջ, շարունակում են կատարել նմանատիպ հանցագործություններ: Նման իրավախախտումների դեմ պայքարի արդյունավետությունը բարձրացնելու համար առաջարկվում է լրացում կատարել Քրեական օրենսգրքում:


Օրինագիծը նախատեսում է ավտոմեքենայի բաղադրիչների գողությունը (կատարված տրանսպորտային միջոցի դրսի կողմից) դիտարկել որպես գողության հոդվածի 2-րդ մաս, ինչը կփոխանցի այս հանցագործությունը ոչ մեծ ծանրության կատեգորիայից միջին ծանրության կատեգորիա: Օրենքի ընդունումից հետո իրավախախտները կպատժվեն տուգանքով՝ քսանապատիկից մինչև հիսնապատիկի չափով, հանրային աշխատանքներով՝ 150-ից 270 ժամ, ազատության սահմանափակմամբ՝ մեկից երեք տարի ժամկետով, կարճաժամկետ ազատազրկմամբ՝ մեկից երկու ամիս կամ ազատազրկմամբ՝ երկուսից հինգ տարի ժամկետով:


Բացի այդ, օրինագծի ընդունումից հետո դատական պրակտիկան ավելի մեծ հնարավորություններ կստանա քննության ընթացքում նոր հանցագործությունները կանխելու նպատակով կալանքը որպես խափանման միջոց կիրառելու համար: Ակնկալվում է, որ պատժի խստացումը կզսպի վերջին ժամանակներս լայն տարածում ստացած այս տեսակի հանցագործությունների աճը:

Ձերբակալեցին Գյումրու ավագանու անդամի թեկնածու Կարեն Գրիգորյանին. Արսեն Բաբայան
Հաջորդ նորություն next
 Լուսանկարը` mfa.am
27.03.2025
ԱԳ փոխնախարարը հերքեց 300 հազար ադրբեջանցիների ՀՀ-ում վերաբնակեցնելու պնդումները