31.03.2025
Լուսանկարը` Sputnik
prev Նախորդ նորություն

Ձերբակալեցին Գյումրու ավագանու անդամի թեկնածու Կարեն Գրիգորյանին. Արսեն Բաբայան

Այս պահին ձերբակալեցին Գյումրու ավագանու անդամի թեկնածու Կարեն Գրիգորյանին: Այս մասին իր էջում գրել է փաստաբան Արսեն Բաբայանը:


Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Գյումրու դեպքերով խուզարկությունները կատարվել են Հակակոռուպցիոն Կոմիտեում քննվող քրեական վարույթների շրջանակներում և կան ձերբակալված անձինք:


Հիշեցնենք, որ Հակակոռուպցիոն կոմիտեում նախաձեռնվել են քրեական վարույթներ ընտրակաշառք տալու, ստանալու, ինչպես նաև ընտրության ժամանակ բարեգործության արգելքը խախտելու առերևույթ հանցագործությունների վերաբերյալ ՀՀ ՆԳՆ քրեական ոստիկանությունից և Ազգային անվտանգության ծառայությունից ստացված հաղորդումների հիման վրա:


Կոմիտեից մանրամասնում են, որ ստացված տվյալների համաձայն՝ ընտրողին առաջարկվել է ընտրակաշառք՝ Գյումրիի ավագանու արտահերթ ընտրություններում առաջադրված կուսակցության օգտին քվեարկելու պայմանով: Տվյալներ են ստացվել նաև նույն համայնքի ավագանու ընտրություններում առաջադրված կուսակցության անդամի, ինչպես նաև լիազոր ներկայացուցչի կողմից բարեգործության անվան տակ ընտրողներին որպես ապրանք վառելափայտ տալու, փողոցների խճապատման աշխատանքներ կատարելու, տարազների և այլ գույքի ձեռքբերման համար գումար խոստանալու մասին:


 

Լուսանկարը` blognews.am
Հաջորդ նորություն next
 Լուսանկարը` mfa.am
27.03.2025
ԱԳ փոխնախարարը հերքեց 300 հազար ադրբեջանցիների ՀՀ-ում վերաբնակեցնելու պնդումները