Գերմանիայի Բունդեսթագի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի ղեկավար Միխայել Ռոթը սեպտեմբերի 18-19-ը կայցելի Երեւան։ Այս մասին նա հայտնել է X-ի իր միկրոբլոգում։ «Անհամբեր սպասում եմ եվրոպական կուրսի ընկերների, դաշնակիցների և աջակիցների հետ հանդիպմանը սեպտեմբերի 16-18-ը Վրաստանում և սեպտեմբերի 18-19-ը` Հայաստանում»,- գրել է Ռոթը։