22.05.2025
ԱԺ նախագահի հայտարարությունն ԱԺ պատգամավոր Վիլեն Գաբրիելյանի հրաժարականի դիմումի մասին
prev Նախորդ նորություն

«Ինձ անվանել է պոպուլիստ». Ադրբեջանը մերժել է Սարգիս Խանդանյանի առաջարկը

Ադրբեջանի Միլլի Մեջլիսի արտաքին և միջխորհրդարանական հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Սամադ Սեյիդովը մերժել է ՔՊ-ական պատգամավոր, ԱԺ արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Սարգիս Խանդանյանի առաջարկը՝ հանձնաժողովների հանդիպում անցկացնելու վերաբերյալ։


«Ադրբեջանցի իմ գործընկերը հրապարակայնորեն մերժել է խաղաղության համաձայնագրի նախագծի շուրջ կարծիքների փոխանակման հանդիպման մասին իմ առաջարկը՝ ինձ անվանելով «պոպուլիստ»։ Եթե խաղաղության քարոզչությունը պոպուլիզմ է, ապա ես հպարտորեն ընդունում եմ այդ պիտակը այնքան ժամանակ, որքան անհրաժեշտ է:


Իմ առաջարկը մնում է սեղանին. ես պատրաստ եմ ներգրավվել միջխորհրդարանական մակարդակով վստահության ամրապնդման միջոցառումների մեջ՝ անխոնջ աշխատելով մեր տարածաշրջանում խաղաղության և կայունության համար»,- X-ում գրել է Խանդանյանը։


 


 

Վահագն Խաչատուրյանն ընդունել է Չեռնոգորիայի արտաքին և եվրոպական գործերով փոխվարչապետին
Հաջորդ նորություն next
 Լուսանկարը` parliament.am
22.05.2025
Հայաստանն ամեն ջանք է գործադրում խաղաղության պայմանագրի կնքման համար. Պապոյան