14.05.2025
Քննարկվել է ՀՀ և Ղազախստանի մայրաքաղաքների միջև ուղիղ չվերթներ վեսկսելու կարևորությունը
12.01.2024
Քննարկվել է ՀՀ և Ղազախստանի մայրաքաղաքների միջև ուղիղ չվերթներ վեսկսելու կարևորությունը

Հունվարի 11-ից 12-ը այցով Հայաստան է ժամանել Ղազախստանի Հանրապետության Քաղաքացիական ավիացիայի վարչակազմի ղեկավար Կատալին Ռադուի գլխավորած պատվիրակությունը: Պատվիրակության անդամները աշխատանքային հանդիպում են ունեցել Քաղաքացիական ավիացիայի կոմիտեի ղեկավար կազմի հետ, որին մասնակցել է նաև Հայաստանում Ղազախստանի Հանրապետության Դեսպան Բոլատ Իմանբաևը:Ինչպես Կատալին Ռադուի և դեսպանի, այնպես էլ Քաղաքացիական ավիացիայի կոմիտեի նախագահ Միհրան Խաչատրյանի կողմից ընդգծվել է երկու երկրների մայրաքաղաքների միջև ուղիղ չվերթներ վեսկսելու կարևորությունը: Նշենք, որ ներկայումս «Սկատ» ավիաընկերությունը իրականացնում է չվերթներ Երևան-Ակտաու-Երևան ուղղությամբ:Քննարկման ընթացքում կողմերը կարևորել են հետագա համագործակցության ընդլայնումը, փոխադարձ աջակցությունը միջազգային ավիացիոն կազմակերպություններում, ինչպես նաև հատուկ կարևորվել է փորձի փոխանակման անհրաժեշտությունը երկու երկրների ավիացիոն մասնագետների միջև: Կողմերը ձեռք են բերել մի շարք պայմանավորվածություններ՝ երկու երկրներում ոլորտը զարգացնելու և առավել ճկուն ու նորարար դարձնելու ուղղությամբ: