Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի նախագահ Արգիշտի Քյարամյանի հրամանով Մարտիրոս Ավագյանը նշանակվել է ՀՀ քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչության յոթերորդ կայազորային քննչական բաժնի պետ: Մարտիրոս Վալերիի Ավագյանի կենսագրությունը Ծնվել է 1984 թվականի սեպտեմբերի 05-ին, Կոտայքի մարզ, Աբովյան քաղաքում: 2007թ. ավարտել է Արցախի պետական համալսարանի իրավագիտության ֆակուլտետը: 2002-2004թթ. – ծառայել է ՀՀ զինված ուժերում: Աշխատանքային գործունեություն 2005-2008թթ. – ԼՂՀ ՊՆ N զորամասի ռազմահայրենասիրական դաստիարակության և հասարակական կազմակերպությունների հետ կապի բաժնի ապա I-VI.2008թ.- ՀՀ ՊՆ N զորամասի Ստեփանակերտի կայազորի քննչական բաժնի քննիչ 2008-2009թթ.- ՀՀ ՊՆ N զորամասի Ասկերանի կայազորի քննչական բաժնի քննիչ 2009-2011թթ.- ՀՀ ՊՆ N զորամասի քննիչ 2011-2012թթ.- ՀՀ ՊՆ N զորամասի ավագ քննիչ VI-XII.2012թ.- ՀՀ ՊՆ N զորամասի հրամանատարի տեղակալ 2012-2013թթ.- ՀՀ ՊՆ N զորամասի առաջին բաժանմունքի պետ-հրամանատարի տեղակալ 2013-2014թթ.- ՀՀ ՊՆ N զորամասի հրամանատար 2014-2016թթ.- ՀՀ քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչության երրորդ կայազորային քննչական բաժնի պետ 2016-2022թթ.- ՀՀ քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչության չորրորդ կայազորային քննչական բաժնի պետ