ՆԳՆ-ից պարզաբանել են մամուլում տարածված տեղեկությունը. "Այսօր մամուլում տեղեկություն է տարածվել, իբր հունվարի 1-ից 25-ը հանրապետությունում երթևեկության կանոնների խախտման համար կազմվել է վարչական իրավախախտման վերաբերյալ 515 430 արձանագրություն։Նշենք, որ 515 430 արձանագրությունները կազմվել են ոչ թե 25 օրում, այլ հունվարի 1-ից հուլիսի 25-ն ընկած ժամանակահատվածում՝ շուրջ 7 ամսում",- գրել է ՆԳՆ խոսնակ Նարեկ Սարգսյանը։