Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանը Ստամբուլում կընդունի Հայաստանի արտգործնախարար Արարատ Միրզոյանին։ Այս մասին հայտնում են թուրքական լրատվամիջոցները։ Նշվում է, որ հանդիպումը կկայանա հոկտեմբերի 18-ին ԱԳ նախարարների «3+3» հարթակի հանդիպման շրջանակում։ Նախատեսվում են նաև բանակցություններ Արարատ Միրզոյանի և նրա թուրք գործընկեր Հաքան Ֆիդանի միջև։