16.04.2025
«Հայաստան. պատմությունը պարերում». ուղևորություն դեպի պարի աշխարհ
prev Նախորդ նորություն

Կառավարությունը լրացուցիչ սոցիալական աջակցություն կտրամադրի Արցախից բռնի տեղահանվածներին

Լուսանկարը` yerkir.am
Լուսանկարը` yerkir.am

Հայաստանի կառավարությունն ապրիլի 10-ի նիստում որոշում է ընդունել լրացուցիչ սոցիալական աջակցություն տրամադրել Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված կարիքավոր ընտանիքներին։ Ծրագիրը կգործի 2025 թվականի ապրիլից մինչև դեկտեմբերն ընկած ժամանակահատվածում։


Ընդունված որոշման համաձայն՝ կարիքավոր են համարվում այն ընտանիքները, որոնցում մեկ անդամի հաշվարկով ամսական եկամուտը կազմում է 55 000 դրամից (մոտ 140 ԱՄՆ դոլար) պակաս։ Ամսական նպաստը կտրամադրվի հետևյալ սխեմայով՝ 40 000 դրամ (մոտ 100 ԱՄՆ դոլար) ընտանիքի առաջին բռնի տեղահանված անդամի համար և 10 000 դրամ (մոտ 25 ԱՄՆ դոլար) յուրաքանչյուր հաջորդ տեղահանված անդամի համար։


Այս ծրագրի հիմնական նպատակն է հրատապ սոցիալական աջակցություն տրամադրել Լեռնային Ղարաբաղից տեղահանված ցածր եկամուտ ունեցող ընտանիքներին՝ իրենց առջև ծառացած դժվարին կենսական իրավիճակը հաղթահարելու համար։


Ծրագրի վերաբերյալ մանրամասն տեղեկատվությունը հասանելի է e-gov.am կայքում՝ ապրիլի 10-ի կառավարության նիստի օրակարգի 30-րդ կետում։

Լուսանկարը` ՀՀ արդարադատության նախարարություն
Հաջորդ նորություն next
 Լուսանկարը՝ tert.am
16.04.2025
Վրաստանի նախագահը պաշտոնական այցով կժամանի Հայաստան