24.03.2026
Լուսանկարը` primeminister.am
prev Նախորդ նորություն

Կառավարությունը հայտարարել է պահեստազորայինների եռամսյա վարժական հավաքների մասին

Լուսանկարը` ru.armradio.am
Լուսանկարը` ru.armradio.am

2025 թվականի ապրիլի 15-ից մինչև հուլիսի 15-ը Հայաստանում կանցկացվեն պահեստազորի առաջին խմբի առաջին և երկրորդ կարգերի պահեստազորայինների եռամսյա վարժական հավաքներ:


Հայաստանի կառավարությունն ապրիլի 10-ի նիստի ժամանակ որոշում է ընդունել պահեստազորայինների եռամսյա վարժական հավաքներ անցկացնելու վերաբերյալ։ Ըստ որոշման՝ հավաքները կանցկացվեն 2025 թվականի ապրիլի 15-ից մինչև հուլիսի 15-ը ներառյալ։


Վարժական հավաքներին կմասնակցեն պահեստազորի առաջին խմբի առաջին և երկրորդ կարգերում հաշվառված շարքային, ենթասպայական և սպայական կազմերի պահեստազորայինները։


Վարժական հավաքների հիմնական նպատակն է պահեստազորում հաշվառված քաղաքացիների ռազմական ունակությունների կատարելագործումը, նրանց մասնագիտական վերապատրաստումն ու պատրաստումը, ինչպես նաև բարձրագույն կրթություն ունեցող ենթասպայական կազմից պահեստազորի սպաների պատրաստումը։