16.04.2025
ԱԺ նախագահն ու Կիպրոսի դեսպանը քննարկել են ՀՀ-ԵՄ հարաբերություններին վերաբերող հարցեր
prev Նախորդ նորություն

Վիլեն Գաբրիելյանի պատգամավորական լիազորությունները դադարել են

Հայաստանի Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանն արձանագրություն է ստորագրել Վիլեն Գաբրիելլյանի՝ պատգամավորի լիազորությունները դադարեցնելու մասին։ ՀՀ ԱԺ նախագահի ստորագրած արձանագրությունը հրապարակվել է ՀՀ Ազգային ժողովի պաշտոնական կայքում։ 


«Հիմք ընդունելով պատգամավորի հրաժարականի մասին դիմումը եւ առաջնորդվելով «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքի 154-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետի եւ 155-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետի պահանջներով՝ դադարած համարել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության համապետական ընտրական ցուցակով ընտրված պատգամավոր Վիլեն Գաբրիելյանի՝ պատգամավորի լիազորությունները»,- նշված է ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի ստորագրած արձանագրության մեջ:


 Վիլեն Գաբրիելյանի փոխարեն պատգամավորական մանդատը կստանա «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության համամասնական ցուցակի հաջորդ հերթական համարի թեկնածուն՝ Արշակ Օրդուխանյանը։ 

Հայաստանը դիտարկում է Անգոլայից ադամանդի հումք ներմուծելու հնարավորությունը
Հաջորդ նորություն next
 Լուսանկարը՝ tert.am
16.04.2025
Վրաստանի նախագահը պաշտոնական այցով կժամանի Հայաստան