16.04.2025
Վիլեն Գաբրիելյանի պատգամավորական լիազորությունները դադարել են
prev Նախորդ նորություն

Հայաստանը դիտարկում է Անգոլայից ադամանդի հումք ներմուծելու հնարավորությունը

Արաբական Միացյալ Էմիրություններ կատարած աշխատանքային այցի շրջանակում Հայաստանի էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը հանդիպում է ունեցել Անգոլայի Հանրապետության արդյունաբերության և առևտրի նախարար Ռույ Միգուենս դե Օլիվեյրայի հետ։


ՀՀ էկոնոմիկայի նախարարությանից հայտնում են, որ քննարկվել են Անգոլայից ադամանդի հումքի ձեռքբերման և ՀՀ ներմուծման հարցերը։ Գևորգ Պապոյանը ներկայացրել է Հայաստանի ներդրումային միջավայրը և նշել, որ ադամանդի հումքի մշակման գործընթացը Հայաստանում զարգացած է և տարեկան կարող է մինչև 1,5 մլն կարատ չմշակված ադամանդ Անգոլայից ներմուծվել և մշակվել ՀՀ-ում։Նախարարները պայմանավորվել են շարունակել քննարկումները աշխատանքային կարգով։

Հայաստանի եւ Ինդոնեզիայի միջեւ հետագա տնտեսական համագործակցության ներուժ կա. Արշակյան
Հաջորդ նորություն next
 Լուսանկարը՝ tert.am
16.04.2025
Վրաստանի նախագահը պաշտոնական այցով կժամանի Հայաստան