Հայաստանի Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը հրամանագիր է ստորագրել Մխիթար Հայրապետյանին Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար նշանակելու մասին։ Այս մասին հայտնում են ՀՀ նախագահի աշխատակազմի հասարակայնության հետ կապերի վարչությունից: Նախագահի մեկ այլ հրամանագրով՝ Ռոբերտ Խաչատրյանն ազատվել է Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարի պաշտոնից: Ավելի վաղ VERELQ-ը գրել էր Ռոբերտ Խաչատրյանի` ԲՏԱ նախարարի պաշտոնից մոտալուտ ազատման մասին: